Սեր, հարաբերություններ, ընտանիք
5 կանոն իրական ու երջանիկ սիրո համար. tert.am
Երբ երկուսի միջև սեր է ծնվում, նրանք այլևս ոչ-ոքի չեն նկատում շրջապատում, չեն հագենում միմյանց նայելուց, և նրանց ոչ մի խորհուրդ կամ օրենք պետք չէ… բայց ինչպե՞ս երկար տարիներ պահպանել փոխըմբռնումն ու ջերմությունը հարաբերություններում: Այս հարցին փորձել է պատասխան տալ cluber.com-ը` ներկայացնելով 5 կանոն իրական և երջանիկ սիրո համար:
1. Հրաժարվե'ք կարծրատիպային հարաբերություններից
Ցանկանում եք արձակուրդներին կամ ամանորյա տոներին մեկնել Եգիպտոս, սակայն բավականաչափ գումար չունե՞ք. մոռացեք Եգիպտոսի մասին, մնացեք տանը և տոները դիմավորեք արտասովոր կերպով, կրեատի'վ եղեք:
2. Մի' փորձեք սիրելիի մեջ թերություններ գտնել, սիրեք նրան այնպիսին, ինչպիսին կա:
Պետք չէ իդեալական, հեքիաթային կերպար ստեղծել, որն իրականում գոյություն չունի: Ինչքան շուտ հասկանաք, որ իրական մարդն անթերի չէ, այնքան ավելի լավ կհասկանաք միմյանց:
3. Սիրո մեջ դուք ստանում եք այնքան, որքան տալիս եք, ինչպես ասում է անգլիական ասացվածքը
Կյանքում, սակայն, երբեմն այլ կերպ է լինում. մեկը տալիս է ամեն ինչ, իսկ փոխարենը ոչինչ չի ստանում: Եթե խոսքը ներդաշնակ ընտանեկան հարաբերություններ ստեղծելու մասին է, ապա արեք այն, ինչ կցանկանայիք ստանալ: Հաճելի խոսքեր, նվերներ և քնքուշ գրկախառնություններ. այդ ամենը կստիպեն դիմացինին՝ ձեզ նայել սիրող հայացքով:
4. Հայտնե'ք միմյանց ձեր դժգոհություններն ու ցանկությունները
Գտնվելով սիրո թագավորության մեջ` դուք ունակ եք ներել ձեր սիրելիի «չարաճճիությունները», սակայն միշտ չէ, որ ստացվում է մինչև վերջ մոռանալ ցավն ու վիրավորանքը, հոգում կարող է զայրույթ կուտակվել: Տհաճ հետևանքներից խուսափելու համար միմյանց հայտնեք ձեր դժգոհությունները և ցանկությունները: Այդ դեպքում խնդիրները չեն կործանի իրական զգացմունքները:
5. Պետք չէ սահմանափակել զուգընկերոջ ազատությունը
Ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, մի քանի տարվա ամուսնությունից հետո սկսում են իրենց ասես վանդակում փակված զգալ: Ինչքան էլ ամուր լինեն ձեր հարաբերությունները, մի' մոռացեք, որ սիրելի անձը ձեր սեփականությունը չէ: Տղամարդն իրավունք ունի հանդիպելու ընկերների հետ, ինչպես և նրա գեղեցիկ կեսը կարող է խնջույքներ կազմակերպել ընկերուհիների հետ: Մի' փորձեք վերահսկել միմյանց:
10.03.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ